Այսօր մենք հայտնվել ենք մի պատմական ժամանակում, երբ կանաչ գաղափարները ձեռք են բերել ներգրավվածության աննախադեպ մակարդակ՝ աշխարհի տարբեր անկյուններում: Քանի որ արմատացած ավանդույթները շարունակում են աճել և նորանալ, էկոլոգիական մտքի թարմ օրինաչափությունները բողբոջում ու ճյուղավորում են այն, ինչ ունենք: Արդյունքում՝ աներևակայելի բազմազան, հարուստ և փորձարարական միտքը էկոլոգիական խաթարման պայմաններում փոփոխության կոչ է անելում՝ և՛ աշխարագրորեն, և՛ սկզբունքորեն։
Էկոլոգիայից մինչ էկոմոդեռնիզմ և էկոֆեմինիզմից մինչև կոլապսոլոգիա․ այս քաղաքական էկոլոգիայի բազմաթիվ հոսքերը կազմում են կենդանի, զարգացող մի ամբողջություն, որը բարդ է, և երբեմն՝ հակասական: Հաշվի առնելով դա, Green European Journal-ը քարտեզագրել է մի քանի քաղաքական էկոլոգիան հիմնական հոսանքներ, որոնք ձևավորվել են վերջին տարիներին: Գեղարվեստական պատմությունները գիտական ոլորտի միջով անց կացնելով՝ մենք կուսումնասիրենք, թե ինչու են ստորև վեց աշխատանքները անփոխարինելի կանաչ մտածողության համար:
Պատմություն Ռիչարդ Փաուերսից
Անդրադարձ Էդուարդ Գոդոթի կողմից
![](https://www.greeneuropeanjournal.eu/wp-content/uploads/2020/03/the-overstory-666x1024.jpg)
Ի՞նչ կապ ունի Պուլիցերյան գեղարվեստական մրցանակը քաղաքական էկոլոգիայի հետ: 2019-ի մրցանակակիր The Overstory– ին պարզապես գեղեցիկ և շնչառական հեքիաթ չէր ծառերի նկատմամբ սիրով համախմբված և իրար շաղկապված անհատների մասին: Սկզբից մինչև վերջ Փաուերսի վեպը զարգանում է ծառի օրինակով, ինչպես Կալիֆորնիայի հսկա կարմրափայտերը, որոնք էլ այս պատմության մեջ կենտրոնական հերոսներն են՝ աճելով իրազեկվածության և շահույթից բխող արդյունաբերական ագրեսիայից կամ պարզ վարչական անփութությունից պաշտպանելու անհրաժեշտությունից։ Կոշտ ճյուղերից մինչև փափուկ տերևներ՝ այն միահյուսում է մարդկային իննը ճակատագրերը և նրանց առաջնորդում հայտնաբերելու, տոնելու և պաշտպանելու անտառը որպես կյանքի հիմք/արմատ, որն էլ կապում է բոլորիս:
1970-ականների առաջին բնապահպանական շարժումների, 1990-ականների ծառի նստացույցերի, 1999 թ.-ի Սիեթլի հակագլոբալիստական բողոքի ցույցերի և ակտիվության դեմ 9/11-ի հետապնդման ողջ ընթացքում անհատները կարող էին իրենց կորսված զգալ, երբ բախվում էին դաժան թելերով հյուսված կոշտ իրականությանը՝ իշխանության, փողի և հասարակության հետ: Ինչ-որ բանին համապատասխանելու ցանկությունը հաճախ ամենակարևոր խթանն է, որ թույլ կտա կամ կնպաստի, որ իրադարձությունները պատահեն ու կատարվեն: Ողբերգական և գեղեցիկ, էպիկական և գրոտեսկային The Overstory-ի ճակատագրերը ներկայացնում է խոր մտորումների անդառնալի հոգեկան վնասի մասին, որը արտահայտվում է բնությունից մեր անթույլատրելի բաժանման մեջ: Բայց նպատակի անհատական զգացումից մինչև դրա հարուցած կոլեկտիվ գործողություններ, The Overstory-ն նաև առաջարկում է մասշտաբի փոփոխության խիստ անհրաժեշտություն՝ ամբողջ աշխարհում ընկերական և հավաքական գործողությունների առումով:
Գեղարվեստականությունը ոչ միայն հզոր գործիք է մեր ցանկություններին, երևակայությանը և ձգտումներին կյանք տալու համար, այլև գիտելիքի աղբյուր է: Այն ցուցադրում և փորձարկում է կատարում աշխարհի և մարդկանց վրա: Վերջին տարիների գրականության մեջ կարևոր միտում էր էկոհամակարգային և էկոլոգիական մտածողության միահյուսումը. մի բան, որը հնարավորություն է տալիս ավելի շատ պատմել տարբեր տեսակի պատմություններ՝ ոչ 20-րդ դարում տարածված դրամա կամ մելոդրամա։
Ուտոպիական, դիստոպիական կամ չեզոք գեղարվեստական գրականությունը հիանալի պորտալ է քաղաքական էկոլոգիայի աշխարհների միջև: Չնայած Փաուերսի վերջին գիրքը առանձնանում է որպես ավելի դասական գրականություն, այն մաս է կազմում տարբերակիչ գրական շարժման, որի մեջ մտնում են Մարգարեթ Ատվուդը, Պաոլո Բակիգալուպին, Ուրսուլա Կ. Լե Գուին, Բարբարա Քինգսոլվերը, Ամիտավ Գոշը և Քիմ Սթենլի Ռոբինսոնը։ Ռիչարդ Փաուերսի հզոր էկովեպը կարող է իր տեղը զբաղեցնել մեր քաղաքական ճանապարհորդական ուղեցույցների դարակաշարերում (գրադարանում լավ ընկերներ գտնելու դեպքում) դեպի ավելի լավ աշխարհ տանելու համար:
Կանաչ աճ, խելացի աճ. Տնտեսագիտության նոր մոտեցում Ռալֆ Ֆյուքսի կողմից
Անդրադարձ Ռոդերիք Քեֆերփյութից
![](https://www.greeneuropeanjournal.eu/wp-content/uploads/2020/03/Green-Growth-640x1024.png)
Գերմանացի փիլիսոփա Պետեր Սլոտերդայքը մի անգամ գրել է, որ սովորականի պես նույն գործը շարունակելը վտանգավոր է, իսկ գործից հրաժարվելոն ու ինքնաբացարկը՝ միամիտ. խելացի մոտեցումը ընկած էր ինչ-որ միջանկյալ տեղում: Այս սկզբունքն է ընկած Ռալֆ Ֆյուքսի «Կանաչ աճ», «Խելացի աճ» ֆիլմերի հիմքում:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ճիշտ ռազմավարության՝ անկում կամ կայուն աճի վերաբերյալ բանավեճում Ֆյուքսը վերջինիս ջատագովն է: Մեզ ծայրահեղ տնտեսողականության կամ զրոյական աճի կոչեր պետք չեն: Այն, ինչ անհրաժեշտ է, պնդում է Ֆյուքսը, տեխնոլոգիական, քաղաքական և սոցիալական նորարարությունն ու առաջընթացն է, որը թույլ է տալիս մեզ մուտք գործել արդյունաբերական արդիականության նոր փուլ. դրան զուգահեռ աճի ուղղությամբ՝ տնտեսական աճը տարանջատելով շրջակա միջավայրի սպառումից»:
Գրքի 390 էջերի առաջին կեսը նվիրված է բնապահպանական ճգնաժամին: Ֆյուքսը նախանշում է զարգացող երկրների տնտեսական վերելքը, նոր գլոբալ միջին դասի առաջացումը, ժողովրդագրական զարգացումը, գլոբալիզացիայի փոփոխությունը և այս բոլոր գործոնները բնության վրա դնելու ճնշումը: Նա բացատրում է, թե ինչպես է քաղաքակրթությունը կախված երեք տարրերից՝ կայուն կլիմա, բերրի վարելահող և անձեռնմխելի ջրի շրջապտույտ: Այսօր երեքն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գրքի երկրորդ կեսը նախանշում է կանաչ արդյունաբերական հեղափոխությունը՝ որպես պատասխան էկոլոգիական ճգնաժամերին: Նա կարևորում է, թե ինչպես կարող է կանաչ վերափոխում տեղի ունենալ տարբեր տնտեսական ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից և էներգետիկայից մինչև քաղաքաշինություն և ֆինանսական շուկաներ: Ինչ-որ առումով դա ձեռնարկ է էկոլոգիական անցման համար:
Դեռևս մի շարք խնդիրներ անբավարար լուծում են ստանում: Բումերանգի ֆենոմենը, որով նոր տեխնոլոգիաներից արդյունավետության կորուստները կորչում են վարքային կամ համակարգային պատասխանների միջոցով, միայն հիշատակում է գտնում մի քանի էջերում: Կարևոր դեր չի խաղում նաև անհատական գործողությունների կարևոր դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Տարբերություն կա անհատական մակարդակում վարքային փոփոխություններ պարտադրելու և կայունությունը մշակույթին ինտեգրելով վարքային փոփոխությունները գայթակղելու միջև՝ դարձնելով այն «զիլ» կամ պարզապես ճիշտ ուղղություն:
Այս գիրքը, որը սկզբում տպագրվել էր գերմաներենով (2013), երբ Հենրիխ Բյոլ հիմնադրամի համանախագահ էր Ֆյուքսը, գերմանական լրատվամիջոցներում թափ հաղորդեց Նոր Կանաչ գործարքին և խստորեն հետ մղեց հակասպառողական և հակակապիտալիստական գաղափարների աճը, որոնք հատկապես ուժեղ հետևորդներ ունեին Գերմանիայում: Այս գրքով Ֆյուքսը դարձել է կանաչ կապիտալիզմի առաջատար ձայներից մեկը:
Դեպի Երկիր. Քաղաքականությունը նոր կլիմայական ռեժիմում Բրունո Լաթուրի կողմից
Անդրադարձ Էդուարդ Գոդոթի կողմից
![](https://www.greeneuropeanjournal.eu/wp-content/uploads/2020/03/Down-to-earth-654x1024.jpg)
Կլիմայի հրամայականի մասին մտածող Բրունո Լաթուրը արևմտյան ամենաազդեցիկ ինտելեկտուալներից մեկն է: Ի պատասխան Թրամփի երևույթին, նրա գաղափարները պտտվում են այն մտքի շուրջ, որ կլիմայական խնդիրը և դրա ժխտումը պետք է դառնան մեր քաղաքական կողմնորոշման բեկումնային կետը:
Դեմքով դեպի գլոբալիզացումը ուղղված առաջադեմ արդիականության և տեղականի անվան տակ դրա մերժման ոչ մի կողմն էլ ի վիճակի չէ հաշվարկել այսօրվա աշխարհի իրողությունը: Մի խոսքով, համաշխարհայնացման հետագիծը նույնքան անհիմն է, որքան մոլորակի վրա կյանքի դեգրադացիայի մարդկային ծագման ժխտումը:
Այնուամենայնիվ, գլոբալիզացիայի քննադատական մերժումն իր հետ բերում է երկու հակադրություն: Նախ, ազգային պետության աբսոլյուտիստական շրջանակներ վերադառնալու գայթակղությունն ամենուր ուղեկցվում է ինքնության, ազգայնականության և այլատյացության նկատմամբ թուլությամբ: Երկրորդ, ցանկացած հարթությունում ինտեգրացման մերժումը ամենահամարձակ քաղաքականությունը դարձնում է առ ոչինչ:
Քաղաքական գործողությունների արժանահավատությունն ու արդյունավետությունը առաջին հերթին ապավինում են «իրականը նկարագրելու» նրա կարողության վրա, որոնք այս դեպքում «կլիմայի նոր ռեժիմը», անհավասարություններն ու միգրացիան են: Սակայն հայտնվելով իրենց իշխանություն տված շերտերում՝ էլիտաները հրաժարվեցին այս իրողություններըը լուրջ ընդունելուց՝ նախընտրելով օֆշորը, կլիմայի ժխտողական քաղաքականությունը, որ գալիս է Ամերիկայի կողմից:
Ընդհանուր հայտարարի գալու և «կողմնորոշվելու» համար անհրաժեշտ է մի նոր տեսակ կողմնացույց, որն ի վիճակի կլինի մեզ հեռացնել Թրամփի քաղաքականությունից: Անհրաժեշտ է ընդդիմանալ գլոբալիզացիայի վատթարագույն և ազգայնականության վատթարագույնի այս համադրությանը՝ փոխելով այն դեպի լավագույնների համադրությամբ։ Աշխարհասոցիալական պայքարը վերասահմանելու համար պետք է ընդունել երկրի վրա մեր արմատները, որով պայմանավորված մենք փոխադարձ կախյալ վիճակում ենք։
Ինչպես ֆրանսերեն վերնագրում՝ Où atterrir? հարցնում է՝ «Ո՞ւր պետք է վայրէջք կատարենք»․ հաշվի առնելով ԵՄ ներկայիս սահմանները պատասխանը կարող է շատերին զարմացնել, բայց հենց Եվրոպայում: Քանի որ եթե իսկապես կա ազգային քաղաքականության պատմական շրջանակներից դուրս մեր քաղաքական գերակայությունների վերաիմաստավորման լաբորատորիա, դա իսկապես հին մայրցամաք է: Հուսանք, որ այստեղի բնակիչները բավարար չափով գիտակցում են դա, որպեսզի ապացուցեն այդ իրավունքը:
Հրդեհի բռնկում. Կանաչ նոր գործարքի (վառվող) գործը Նաոմի Քլեյնի կողմից
Անդրադարձ Անաբել Դեվսոնից
![](https://www.greeneuropeanjournal.eu/wp-content/uploads/2020/03/on-fire-9781982129910_xlg.jpg)
Նաոմի Քլեյնի վերջին գրքում կորպորատիվ գլոբալիզացիայի և կապիտալիզմի նրա քննադատությունը պաշտպանում է Նոր Կանաչ գործարքը: Վերջին տասնայմակների Քլեյնի աշխատանքները նոր ապացույցներով հարվածներ է հասցնում՝ արմատական Վատիկանից մինչ ծխախոտով խեղդված Բրիտանական Կոլումբիցսեան: Կլիմայի վերաբերյալ համառ քաղաքական անգործության ֆոնի վրա հրատապությանը զուգահեռ աճում է պարուրաձև անհավասարությունների ու ծայրահեղ աջակողմյան ուժերի փոփոխության հույսը:
2018-ի նոյեմբերին Արևածագ շարժման ակտիվիստները հավաքվել էին Վաշինգտոնում՝ Նոր Կանաչ գործարք կնքելու կոչով: «Նոր քաղաքական տեսակ» երիտասարդ առաջադեմ ժողովրդավարների ընկերական ընդունելությունից ընդամենը երեք ամիս անց մեկնարկեց Ալեքսանդրիա Օկազիո-Կորտեզի և Էդ Մարկիի Նոր Կանաչ գործարքի պաշտոնական բանաձևը: 2019-ի սեպտեմբերին հրապարակված՝ Քլեյնի ենթադրած ժամկետը (2020-ի ԱՄՆ նախագահական մրցավազքից առաջ) ճշգրիտ էր:
Հրդեհի բռնկումը Նոր Կանաչ գործարքի ճանապարհային քարտեզ չէ և չի ձգտում կատարելագործել դրա ավելի գործնական կողմերը, ինչպես արել են մյուսները (տե՛ս Ann Pettifor կամ Jeremy Rifkin): Փոխարենը, այն ներկայացնում է արագ ածխաջրածնավորումը որպես «դարի հնարավորություն», որ կարող է լուծել մեր փտած տնտեսական մոդելը, և թե ինչու է Նոր Կանաչ գործարքը մեր լավագույն զենքը: Ըստ էության, սա ենթադրում է խորը քաղաքակրթական վերափոխում՝ հասարակությունը վերաձևակերպելու և փոխկախվածության, փոխադարձության և համագործակցության մեջ ներառված այլընտրանքային աշխարհայացք առաջ բերելու համար: Արևային մարտկոցներից և հողմային տուրբիններից բացի Նոր Կանաչ գործարքը (Green New Deal) կառուցվածքային փոփոխությունների մասին է, որոնք միաժամանակ նպատակաուղղում են մեր ժամանակների բազմաշերտ ճգնաժամերը՝ էկոլոգիական, սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական:
Այս տեսակի փոփոխությունը պահանջում է համակողմանի մոտեցում: Քլեյնի համար Նոր Կանաչ գործարքի ուժը կայանում է նրանում, որ կարող է «համակիրների բանակ ստեղծել»՝ կլիմայական անխախտ կոալիցիայում միաձուլելով տարբեր շարժումներ՝ բնապահպանական, աշխատավորական, հակառասիստական, ֆեմինիստական, ժողովրդավար, բնիկների և այլ։
Նոր Կանաչ գործարքին սպասվում է վտանգավոր ճանապարհ: Քլեյնի վերջին գիրքը հրատապ հիշեցում է այն մասին, որ էկոլոգիական անցման ցանկացած ծրագիր պետք է իր հիմքում պահի կլիմայի արդարադատությունը, եթե ցանկանում է մարտահրավեր նետել մեր առջև ծառացած ճգնաժամը լուծելու համար: Հիմա, երբ ամենուր «կլիմայական բարբարոսություն» է շատ բան է վտանգված:
Էկոֆեմինիզմ Մարիա Մայլզի և Վանդանա Շիվայի կողմից
Անդրադարձ Սիրիել Չաթելեյնից
![](https://www.greeneuropeanjournal.eu/wp-content/uploads/2020/03/ecofeminism-5-655x1024.jpg)
«Էկոֆեմինիզմ» բառը առաջացել է 1974 թվականին Ֆրանսուա դ’Էոբոնի կողմից Le Le Féminisme ou la Mort (Ֆեմինիզմ կամ մահ) գրքում: Նա կարծում էր, որ ֆեմինիստական և բնապահպանական շարժումները պետք է մերձենան։ Նա ներկայացրնում է այն գաղափարը, որ կանանց և նրանց մարմնի ստորադասումը նույն կապիտալիստական և հայրապետական համակարգի արտադրանքն է, որը շահագործում է բնությունը: 1993-ին առաջին անգամ լույս տեսած աշխատության մեջ Մարիա Մայլզը և Վանդանա Շիվան հետապնդում են 1970-ականների մտածողությունը նոր աշխարհայացքի ստեղծման անհրաժեշտության մասին, որը լիովին կճանաչի յուրաքանչյուր կենդանի էակի փոխկախվածությունը և կասկածի տակ կդնի կենդանի էակների գաղութացումով սնվող համակարգը և երկիրը:
Մարիա Մայլզը գերմանացի սոցիոլոգ է, իսկ Վանդանա Շիվան հնդիկ ֆիզիկոս, ակտիվիստ և գրող է: Վերջինս հայտնի է փոքր ֆերմերներին աջակցելու, ԳՄՕ-ների դեմ և կենդանի օրգանիզմների արտոնագրման համար իր ակտիվիզմով և 1993-ին արժանացել է Այլընտրանքային Նոբելյան մրցանակի: Նրանց աշխատանքը արտացոլում է ֆեմինիստ ակտիվիստների հեռանկարները, որոնք տարբեր կողմերից ուսումնասիրել և պայքարել են կապիտալիստական համակարգի դեմ։ Այն, ինչ մեկի համար Արևմուտքի սիրտն է, մյուսի համար շահագործվող Գլոբալ հարավն է: Քննադատական վերլուծության միջոցով Շիվան և Մայլզը փորձում են ընդգծել և ապակառուցել այս երեք սերտորեն կապված գործընթացները՝ Հյուսիսի կողմից Հարավի գաղութականացում, տղամարդկանց կողմից կանանց գերիշխում, մարդկանց կողմից բնության շահագործում։
Այս երեք գործընթացները հետևում են նույն տրամաբանությանը. բնական համարվողի արժեզրկում և արևմտյան սպիտակ մարդուց տարբերվողի («այլ» -ի) նորմալացում, կենցաղային կամ ընտանեկան աշխատանքի մերժում, արևմտյան երկրների կողմից գաղութացումը, որը ներկայացվել է որպես զարգացման փուլ և սովորութային իրավունքների կամ կյանքի այլընտրանքային ձևերի ցանկացած պահանջի լեգիտիմացում: Այս ակնարկները լուսաբանում են հրատապ խնդիրներ, ինչպիսիք են՝ բնապահպանական արդարությունը, բնական ռեսուրսների բաշխումը և արևմտյան սպառման անկայուն բնույթը: Մայլզն ու Շիվան նպաստել են այսօրվա էկոֆեմինիզմի վերականգնմանը և ակադեմիական, ակտիվիստական և քաղաքական ոլորտներում ապագաղութային ֆեմինիստական մտածողության զարգացմանը, որը շարունակում է որոնել գիշատիչ և մահացու համակարգից ազատագրման ուղիներ:
Բրածո կապիտալ. Գոլորշու էներգիայի աճը և գլոբալ տաքացման արմատները Անդրեաս Մալմի կողմից
Անդրադարձ Ֆրանչոյիս Ջարիգ
![](https://www.greeneuropeanjournal.eu/wp-content/uploads/2020/03/fossil-capital-669x1024.jpg)
Վերջին 10 տարվա ընթացքում շվեդ պատմաբան և փիլիսոփա Անդրեաս Մալմի աշխատանքը օգնում է մեզ հաղթահարել էներգետիկ ճգնաժամի հետ կապված բարդությունները: Մալմի մոտեցումը ակտիվիստական է, արմատավորված է պատմական մատերիալիզմի և հասարակության իշխանության փոխհարաբերությունների ուսումնասիրության մեջ, բոլորը հիմնված են էմպիրիկ հետազոտությունների վրա:
Ի պատասխան գլոբալ էկոլոգիական ճգնաժամի՝ կլիմայական գիտության և քիմիայի ազդեցության տակ մտածողները առաջարկել են այսօրվա դարաշրջանը, որում մարդկությունն ինքնուրույն դառնում է երկրաբանական ուժ անվանել «Անտրոպոցեն»: Մալմը ժամանակակից էկոլոգիական մարքսիզմի հիմնական դեմքն է, որը կարծում է, որ կապիտալի կուտակումը հանգեցնում է կենդանի գործընթացների ոչնչացմանը: Նրա առաջարկն է փոխարինել Անտրոպոցենի գաղափարը «Կապիտալոցեն» հասկացությամբ, որը առավել նկարագրողական է՝ «բրածո մայրաքաղաքի» պատմական հետագիծը դիտարկելիս:
Բրածո կապիտալի վերաբերյալ Մալմի մտածողությունը սկսվեց հավակնոտ աշխատանքով, որը վերլուծում էր խորհրդանշական մեքենայի՝ շոգեքարշի պատմությունը: Բրածո կապիտալ. Գոլորշու էներգիայի աճը և գլոբալ տաքացման արմատները (2016, Verso) վերամեկնաբանում է գոլորշու տեխնոլոգիայի պատմությունը սոցիալական և քաղաքական հարաբերությունների պրիզմայի միջով, որն առաջ բերեց նոր տեխնոլոգիան: Ըստ Մալմի՝ հանածո վառելիքը «անհավասար սոցիալական հարաբերությունների միկրոկոսմոս է»: Օրինակ, 1830-ականներին բամբակի արդյունաբերությունից ածուխի անցումը հիմնականում պայմանավորված էր սոցիալական գործոններով: Չնայած ջրային ռեսուրսների կառավարումը բնութագրվում էր կոլեկտիվ կարգապահությամբ, շոգեմեքենան առաջարկում էր էներգիայի ճկուն և անհատական աղբյուր, որը 1830-ականներին լավ տեղավորվում էր անգլիական տեքստիլ կապիտալիզմի գաղափարախոսությանը: Մալմն ավելի հեռուն է գնում՝ նայելով «բրածոների կայսրությանը» և այն, թե ինչպես է Բրիտանիան օգտագործում շոգենավերն ու երկաթուղիները 19-րդ դարի համաշխարհային տնտեսության ծայրամասերը հնազանդեցնելու համար, ինչպիսիք են Հնդկաստանը, Եգիպտոսը և Արևմտյան Աֆրիկան (բոլորն այսօրվա կլիմայական ռիսկերի առաջնագծում):
Իր ավելի վերջերս Այս փոթորկի առաջընթացը (հրատարակված՝ 2017) գրքում Մալմն առաջարկում է նոր «կլիմայական ռեալիզմի իմացաբանություն»: Քաղաքական տեսության գիծը, որը անցնում է Մալմի աշխատանքում, ուղղված է բնության վերանայմանը՝ դրա հետ աշխատելու համար: Նրա կարծիքով, բնությունը ո՛չ մարդուց անկախ աշխարհի մի մասն է, ո՛չ էլ մարդկանց կողմից կառուցված հիբրիդային արտեֆակտ է. դա այն է, ինչ դիմադրում է, որով պայմանավորվում է մեր կյանքը: Մալմը, ի վերջո, ցույց է տալիս, որ համաշխարհային էկոլոգիական ճգնաժամը պատմական ընտրությունների և ավելի ու ավելի անհավասար և կործանարար գլոբալ կապիտալիզմի արդյունքն է: Այս պատմական, տեսական և ռազմատենչ աշխատանքը կարևոր ներդրում է սոցիալական բնապահպանության աճող գիտակարգի մեջ:
Թարգմանեց ՝ Լուսինե Քոսակյանը